չորեքշաբթի, դեկտեմբեր 2
2 / 12 / 2020
Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հնդկաստանից Արցախի անկախությունը ճանաչելու ակնկալիքի մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հնդկաստանից Արցախի անկախությունը ճանաչելու ակնկալիքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչ է ակնկալում Հնդկաստանից և, ընդհանրապես, միջազգային հանրությունից Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան կանգնեցնելու հարցում։

«Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, ակնկալում եմ նաև Նյու Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, և առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի: Արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ և այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության»  (remedial secession) բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար և ճանաչել նրա անկախությունը»,- ասել է վարչապետը։

Հարցին, թե որքա՞ն երկար պատերազմը կարող է շարունակվել, արդյոք երկարատև պատերազմի է հայկական կողմը նախապատրաստվո՞ւմ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը մինչև վերջ պիտի պայքարի իր անվտանգությունը պաշտպանելու համար: «Բայց ես հույս ունեմ, որ մեր գործադրած դիվանագիտական ջանքերը րոպե առաջ կկանգնեցնեն պատերազմը»,- ասել է նա:

  • Կիսվել: