կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մի քանի ոլորտում աշխատավարձերի բարձրացումների մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մի քանի ոլորտում աշխատավարձերի բարձրացումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մի քանի ոլորտում աշխատավարձերի բարձրացումների մասին։
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
"Արդեն 2022 թվականի հունվարի 1-ից գիտության ոլորտում տեղի կունենան աշխատավարձերի հետեւյալ բարձրացումները.
 
Լաբարանտ՝ 67 հազարից՝ 102 հազար դրամ, աճը՝ 52 տոկոս:
Ավագ լաբարանտ՝ 76 հազարից՝ 110 հազար դրամ, աճը՝ 44 տոկոս:
Կրտսեր գիտաշխատող՝ 85 հազար 800-ից 120 հազար դրամ, աճը՝ 40 տոկոս:
Ավագ գիտաշխատող՝ 99 հազարից 200 հազար դրամ, աճը՝ 102 տոկոս:
Առաջատար գիտաշխատող՝ 114 հազար 300-ից 250 հազար դրամ, աճը՝ 118 տոկոս:
Գլխավոր գիտաշխատող՝ 138 հազար 100-ից 367 հազար 100 դրամ, աճը՝ 165 տոկոս:
Գիտական խմբի ղեկավար՝ 129 հազար 100-ից 230 հազար դրամ, աճը՝ 78 տոկոս:
Գիտական ստորաբաժանման ղեկավար՝ 141 հազար 400-ից 350 հազար դրամ, աճը՝ 147 տոկոս":

  • Կիսվել: