ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար․ Մուսինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար․ Մուսինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար: Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ բարձրացնելով մի քանի հարց։ Նա մասնավորապես, գրել է․

«Մի առիթով ասել եմ.

ինչ էլ խոսի այսօրվա իշխանությունը, միևնույն է՝ չի փախչելու հետևյալ հարցերից.
– ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ Ղարաբաղյան հակամարտությունը բանակցություններով, խաղաղ ու արժանապատիվ լուծելու համար,
– ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմ չհրահրելու համար,
– ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր իսկ հրահրած պատերազմը կանխելու համար,
– ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմը հնարավորինս շուտ կանգնեցնելու համար:
Պատասխանը մեկն է՝ ՈՉԻՆՉ:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար: Որևէ այլ բանական բացատրություն՝ պետության ու ժողովրդի դեմ գործված այս հանցանքին, գոյություն չունի»,- գրել է Մուսինյանը։

  • Կիսվել: