շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենավատ բանակցողն է. Թագուհի Թովմասյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենավատ բանակցողն է. Թագուհի Թովմասյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենավատ բանակցողն է, որովհետև հենց նրա բանակցությունների արդյունքն էր, որ դիվանագիտությունը ավարտվեց և սկսվես պատերազմ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։

«Պատերազմի սկսվելը հենց Նիկոլ Փաշինյանի բանակցային անկարողության դրսևորումն էր։ Բանակցություններում Նիկոլ Փաշինյանը չի կարող հայկական որևէ փաստարկ ներկայացնել, որովհետև հենց ինքն է հայտարարել, որ բանակցային մանրամասներին տեղեկացել է Ալիևից, իսկ Ալիևը չի կարող հայկական կամ պրոհայկական որևէ դիրքորոշում նրան փոխանցած լինել», - ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե վարչապետին խորհուրդ կտա հաճախ շփվել Ֆրանսիայի նախագահի հետ և այնտեղից լսել պրոհայկական դիրքորոշումներ, քան իր աշխատասենյակում նստած մարդկանցից։

  • Կիսվել: