շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը համարում է, որ  գերիների վերադարձի հարցը ժամանակի հարց է

Նիկոլ Փաշինյանը համարում է, որ գերիների վերադարձի հարցը ժամանակի հարց է

Նիկոլ Փաշինյանը համարում է, որ գերիների վերադարձի հարցը ժամանակի հարց է։ Այս մասին նա կարծիք հայտնեց  Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Ապարանի գրասենյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

«Վերջին շատ երկար տարիներում առաջին անգամ մենք ունենք պատշաճ միջազգաին արձագանք՝ մեր սահմանային դրության և գերիների հարցի հետ կապված։ Այսօր միջազգային հանրությունը, ըստ էության, հստակ արձանագրել է գերիների վերադարձի անհրաժեշտությունը, և դա ամենալայն միջազգային արձագանքն է ստացել, և ես համարում եմ, որ գերիների վերադարձի հարցը ժամանակի հարց է։ գերիների հարցն էլ են օգտագործում Հայաստանի ներքաղաքական սրացումներն ապահովելու համար։ Դա օգտագործում են մեր ներսում բախումներ հրահրելու համար։ Փառք Աստծո, որ մենք դա հասկանում ենք և պիտի թույլ չտանք, որ Ադրբեջանը այդ գործոնը մեր ներքաղաքական իրադրության հարցերում օգտագործի»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: