հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը այսօր այցելելու է Ազգային ժողով

Նիկոլ Փաշինյանը այսօր այցելելու է Ազգային ժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելելու է Ազգային ժողով:

Սպասվում է, որ նա հանդես է գալու ելույթով: Այս պահին ԱԺ բակում լրագրողները սպասում են վարչապետին։
 
Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությամբ է հանդես եկել և առաջարկում է պաշտոնանկ անել ՍԴ նախագահին ու ևս 6 դատավորների, այսինքն՝ նրանց, որոնք ՍԴ անդամներ նշանակվել են մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը: Այս հարցը «Իմ քայլը» Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշումը։

 

  • Կիսվել: