շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին պետական այցով հրավիրեց Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին պետական այցով հրավիրեց Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով հրավիրեց Հայաստան:

Փաշինյանը գնահատեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները՝ նշելով, որ դրանք գտնվում են հատկապես դինամիկ փուլում:

՛՛Շնորհակալ եմ մեր հարաբերությունների զարգացման և խորացման նկատմամբ Ձեր ցուցավերած մոտեցման համար։ Շնորհակալ եմ Հայաստանի դիմադրողականության գործում ցուցաբերած աջակցության համար։ Պաշտպանության ոլորտում մեր հարաբերություններն էական են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար:

Հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում միասին կմասնակցենք Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա-համերգին: Ուզում եմ, պարոն նախագահ, ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը՝ պետական այցով Հայաստանի Հանրապետություն այցելելու՛՛,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: