հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը մեջբերելով օրերս Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի միտքը, որ «անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ  հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը», խնդրեց վարչապետին մեկնաբանել այն, քանի որ հայտարությունը առաջացրել է շահարկումներ, նաև այն թեմայով, որ այս հայտարարությունը հետնահանջ է  ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարագից։  

«Նախ ասեմ,որ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկրներից առնվազն երկուսը ողջունել և աջակցել են այդ քննարկումներին և բանակցություններին։Մինսկի խմբի համանախահագող երկրները վերահաստատել են այն սկզբունքները, որոնք դրված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում։ Ուզում եմ հիշեցնել,որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող ՌԴ նախագահի մեր երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի պոտենցիալի օգտագործումն այդ առումով»,- նշեց Փաշինյանը։

«Բրյուսելում, բնականաբար, այս հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում։ Եվ արդյունքում արձանագրվել են ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքրոշումների տարբերություննները; Թե ինչպիսին են այդ տարբերությունները դրանք արտահայտված են հայտարարության մեջ։   Ադրբեջանը համարում է որ ԼՂ հիմնախնդիրը լուծված է,ՀՀ-ն համարում է ,որ ԼՂ խնդիրը լուծված չէ և  խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումները և օրակարգն այդ կապակցությամբ»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետի խոսքով, ՀՀ առաջադրած սկբունքներով արձանագրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը․

«Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևավորվել կողմերի միջև՝ ձևակերպումների շուրջ,  ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից  անել քոմենթներ, որն  իր կարծիքով հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի  դիրքորոշումներից։ Մենք մեր դիրքորոշումները արտահայտել ենք,  և այդ դիրքորոշումների մեջ որևէ  փոփոխություն չկա։ Մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ, այդ ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով անկլավների հարցին՝ վարչապետն ասաց․ «Մենք ասել ենք, որ մինչ այս պահը մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ–ում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է»։ Նա նշեց, որ հարցերը լրացուցիչ դրամատիզացնելու անհրաժեշտություն չկա, առանց այն էլ դրամատիկ է։

«Որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում ինչ–որ բան անել, Արցախի ժողովրդի թիկունքում առավելևս ինչ–որ բան անել, եթե ունենանք կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը տեղեկացված կլինի այդ մասին»,– ասաց նա։

  • Կիսվել: