շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը չպատասպանեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորի հարցին

Նիկոլ Փաշինյանը չպատասպանեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորի հարցին

Որպես հետպատերամզական երկրի խորհրդարանի պատգամավոր՝ ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, գերեվարված, չվերադարձած հայրենակիցներ: Այս մասին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը ևասաց, թե փաշինյանը  որպես վարչապետ, պետք է փորձեր գոնե իր թիմակիցներին սաստել։ Պատագամավորև վարչապետից  հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանը ե՞րբ հասկացավ, որ մեր բանակը ի վիճակի չէ թուրք-ադրբեջանական զորքերի դեմ կռիվը շարունակել:

Փաշինյանը պատգամավորին շատ կտրուկ արձագանքեց․

«Եթե Դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի ու Արցախի ապագային, դա Ձեր պրոբլեմն է:

Էտ ո՞նց եք եկել ըտեղ նստել, որտեղից եք եկել, ով եք: Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում: Եթե Դուք օգտագործում եք «ձեր թիմ» արտահայտությունը, Դուք ընդհանրապես ըտեղ նստած հարց տալու իրավունք չունեիք ու ասում եմ, որ չունեք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում: Այո մենք ծափահարում ենք այն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ապագային, մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին: Հիշեք, թե որտեղից եք եկել, ոնց եք եկել»:

Նշենք, որ Փաշինյանի այս խոսքերից հետո կրկին ծափեր հնչեցին:

  • Կիսվել: