ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները․ Մինասյան

Նիկոլ Փաշինյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները․ Մինասյան

Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր հարկադիր պատվաստման մասին ու ցուցումներ տալիս իրավապահ մարմիններին, դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Այս մասին հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Փաստորեն, պատգամավորի կարծիքով, կառավարության ղեկավարը հանցավոր արարք է գործել, որի համար լիակատար պատասխանատվություն է կրում։

«Դա ենթադրում է հստակ քաղաքական պատվերի կատարում։ Մենք գործ ունենք դիկտատուրայի հաստատման հերթական փորձի հետ»,- ասաց Մինասյանը։

  • Կիսվել: