կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենք տեսնում ենք, որ կան ընտրությունների արդյունքների վրա ազդող որոշակի փորձեր, բայց դա չի ստացվելու․ Փաշինյան

Մենք տեսնում ենք, որ կան ընտրությունների արդյունքների վրա ազդող որոշակի փորձեր, բայց դա չի ստացվելու․ Փաշինյան

Յուրաքանչյուրիդ մասնակցությունն այս ընտրություններին շատ կարևոր է։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

<<Հենց հիմա, վաղը, ձեզանից յուրաքանչյուրն ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ և այդ կարգավիճակն իրացնելու է ընտրական տեղամասեր գնալով և իր ընտրությունը կատարելու միջոցով>>,-նշեց Փաշինյանը։

Փաշինյանը բոլորին կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին․

<<Մենք տեսնում ենք, որ կան ընտրությունների արդյունքների վրա ազդող որոշակի փորձեր, բայց դա չի ստացվելու, որովհետև մեր իրավական համակարգը շատ լավ է աշխատում>>։

  • Կիսվել: