ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը՝  Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին

Կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենում, աշխատանքային խումբ է ձևավովել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՝ պատասխանելով հարցին, թե որ մասով է անցնելու ճանապարհը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանին:

"Գիտեք նաև, որ աշխատանքներն արվում են: Հիմա որոշակի պայմանավորվածություններ այդ ուղղությամբ ձեռք չեն բերվել: Կան տարբերակներ: Ադրբեջանական կողմը, մենք, ռուսական կողմն առաջարկություններ ու նկատառումներ ունենք:

Այդ նկատառումների շուրջ կփորձենք դուրս բերել լուծում: Միայն կարող եմ ասել, որ այդ որոշումների կայացման ընթացքում ՀՀ շահերը հաշվի կառնվեն: Մեր խնդիրը ոչ միայն ճանապարհ տալն է այլ նաև ունենալն է",- ասաց վարչապետը

  • Կիսվել: