ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները. Թաթոյան

Նիկոլ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները. Թաթոյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները, Հայաստանին պատկանող հողերում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը։ Այս մասին այսօր Սարյանի պուրակի մոտ հրավիրված հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկի ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ իր՝ ՄԻՊ եղած ժամանակ կառավարության ղեկավարը, գործող պաշտպանության նախարարը, որ այն ժամանակ փոխվարչապետ էր, Անվտանգության խորհրդի քարտուղարն իրենց  բարձրացրած բոլոր հարցերին պատասխանում էին, թե ադրբեջանական տարածքներ են, ոչինչ չեն կարող անել։

՛՛Մենք դիմում էինք միջազգային ատյաններին, որ մարդկանց կյանքը դարձել է անհնարին, այնտեղ ասում էին, թե՝ ախր դուք եք ընդունել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, մենք ի՞նչ կարող ենք անել՛՛,-նշեց Թաթոյանը:

  • Կիսվել: