շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմեկնեն Մոսկվա

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմեկնեն Մոսկվա

Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին մասնակցելու է մոտ 10 միլիոն հյուր, տեղեկացնում  է ՏԱՍՍ-ը: Տոնակատարության կենտրոնը լինելու է Կարմիր հրապարակը, որտեղ նաև տեղի կունենա ավանդական շքերթը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ այն տևելու է ավելի քան 1,5 ժամ և լինելու է ավելի մասշտաբային՝ մյուսների հետ համեմատած::

Հանդիսավոր արարողություններին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են մի շարք երկրների ղեկավարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Հայտնի է, որ Մոսկվա են մեկնելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

  • Կիսվել: