շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են․ անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են․ անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին:

Կարծիքներ են փոխանակվել նաեւ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: