կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են ՊՆ N զորամաս

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են ՊՆ N զորամաս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ՊՆ Նոյեմբերյանի N զորամասում են։ Նրանք ծանոթանում են զորամասի սննդակարգին։ Նրանց միացել է նաեւ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ներկայացնում է զորամասի սննդակարգը։ 

Վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ ծանոթանում են զինվորների նոր սննդակարգին։ Ճաշարանի աշխատակիցները վարչապետին ներկայացրին, թե ինչ նոր սնունդ է ներառվել ճաշացանկում։

«Մեր պլանը հետեւյալն է, նախատեսում ենք, որ այս ողջ պրոցեսը տեղի ունենա կապիտալ նորոգումով։ Այսինքն՝ տարածքը նույնպես պետք է նորոգվի։ Չենք սպասում, որ կապիտալ նորոգումը լինի նոր։ Սկզբից մտնում է պրոցեսը, հետո ընթացքում կնորոգվի»,- ասաց վարչապետը։

Զորամասի խոհարարն ասաց, որ ճաշարանի կաթսաները նույնպես փոխարինվել են նորերով։

  • Կիսվել: