ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ֆիզիկապես, ես այսօրվանից սկսում եմ. Վահան Բադասյան

Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ֆիզիկապես, ես այսօրվանից սկսում եմ. Վահան Բադասյան

Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ֆիզիկապես, նաև զենքով։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

«Նիկոլ Փաշինյանից պետք է սկսել, ամբողջ հրամանատարական կազմն ու բոլոր պատասխանատուներին պետք է հեռացնենք։ Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ թե որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի։ Ընդհուպ մինչև ֆիզիկապես հեռացնել, դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք։ Այո, նաև զենքի միջոցով։ Այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի։ Ձեզանից ցանկացած մեկը թշնամուն պետք է ցանկանա ոչնչացնել, նա ենթակա է ոչնչացման։ Դա անհատները պետք է անեն, մեկը ես պատրաստ եմ դա անել։ Նախ մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո նոր մյուս հարցերը լուծենք։ Արտահերթ ընտրություններ պետք չեն, ինքը պետք է հեռանա և վերանա։ Եթե չհեռանա, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, այո, զենքով։ Ես այսօրվանից սկսելու եմ դա կազմակերպել, հայտարարում եմ դա պատասխանատու ձևով»,- ասաց Բադասյանը։

Ըստ նրա՝ պետք է երկրում ձևավորվի ազգային ուժ, հետո այդ ազգային ուժն իրենից պետք է ընտրի առաջնորդի։ «Քաննարկման արդյունքում առաջարկ է եղել ստեղծել ռազմական խորհուրդ, մենք ստեղծելու ենք այդ ռազմական խորհուրդը։ Եվ ռազմական խորհրդի որոշումներով հրապարակելու ենք ձևն ու գործունեությունը, կանոնադրությունը, և դրանով մենք առաջնորդվելու ենք։ Ես գտնում եմ, որ մեր ժողովուրդը չպետք է հուսահատվի, մենք դեռ կտոնենք մեր բանակի հաղթական տոնը։ Եվ ազգը կշարունակի տոնել իր հաղթանակը»,- նշեց նա։

  • Կիսվել: