երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանին ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրելու անհրաժեշտություն չկա․ Քոչարյան

Նիկոլ Փաշինյանին ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրելու անհրաժեշտություն չկա․ Քոչարյան

ԱԺ ապրիլյան ռազմական գործողությունները քննող հանձնաժողովը անհրաժեշտություն չի տեսնում վարչապետին կանչել հանձնաժողով հարցաքննության, այսօր խորհրդարանական ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք անհրաժեշտություն չենք տեսել, որ պետք է կանչել հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացրած որոշումների համար», - հավելեց նա։

Հիշեցնենք՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը օրերս հրավիրվել էր ապրիլյան իրադարձությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով 5 ժամ մսնակցել նիստին, պատասխանել պատգամավորների հարցերին։

  • Կիսվել: