երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարը կժամանի ՀՀ

Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարը կժամանի ՀՀ

Հունվարի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների  Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության  ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այցի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարար Բլոկը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին:

  • Կիսվել: