ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը և Սասուն Խաչատրյանը ևս հրաժարական են տվել
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հայտնում Infoport.am-ի աղբյուրը։
Բացի ՆԳ նախարար Վահե Ղազարյանից, ըստ որոշ տեղեկությունների, հրաժարական է ներկայացրել նաև ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը և Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։
Ըստ տարածվող լուրերի՝ ՆԳ նախարարի պաշտոնում քննարկվում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությունը։