կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ներում-բեկում չի լինելու, ուզում է` իշխանության հանրահավաքին տանի, ուզում է` ընդդիմության. վարչապետը` քարոզարշավի ժամանակ վարչական լծակի օգտագործման մասին

Ներում-բեկում չի լինելու, ուզում է` իշխանության հանրահավաքին տանի, ուզում է` ընդդիմության. վարչապետը` քարոզարշավի ժամանակ վարչական լծակի օգտագործման մասին

Եթե պարզվի` ՀՀ որևէ մակարդակի որևէ պաշտոնյա վարչական լծակի օգտագործմամբ ինչ–որ մեկին տանում է հանրահավաքի, ընտրության, ապա նա կազատվի աշխատանքից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։


«Ներում–բեկում չի լինելու։ Ուզում է` իշխանության հանրահավաքին տանի, ուզում է` ընդդիմության, որտեղ ուզում է` տանի, էդ մարդն ազատվելու է աշխատանքից։ Եթե պարզվի, որ այդ մարդն ինձ ամենամոտն է, ուրեմն` նախ կդադարի լինել ինձ հարազատ, երկրորդ` կազատվի աշխատանքից»,– ասաց վարչապետ Փաշինյանը։


Նա առաջարկեց իրեն փոխանցել ցուցակներն ու հիմնավորումները` խոստանալով հաջորդ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալ արդյունքներին։

  • Կիսվել: