հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ներքին կայունություն եւ միասնականություն...«Հայաստանի Հանրապետություն»

Ներքին կայունություն եւ միասնականություն...«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եռակողմ հայտարարության ստորագրմամբ հրադադար հաստատվեց, բայց պատերազմը շարունակվում է: Հրանոթները մարտի դաշտում չեն կրակում, բայց այլ ձեւաչափերում զինադադար դեռ չի հաստատվել, եւ փոխհրաձգություն է շարունակվում: Թշնամու հատուկ ծառայությունները հաքերների հետ միասին պատերազմական օրերի ինտենսիվությամբ շարունակում են իրենց գործողությունները: ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությամբ փաստվում է, որ  թշնամու կողմից զանգեր են գալիս ոչ միայն սովորական քաղաքացիների, այլ նաեւ կառավարության անդամների եւ պատգամավորների հեռախոսահամարներին: Թշնամու նման գործելաոճը փաստում է, որ պատերազմը հեռու է ավարտված լինելու կարգավիճակից: Ստեղծված իրավիճակում մեր ժողովրդի միասնությունը ռազմավարական հրամայական է, իսկ դրա համար Հայաստանում եւ Արցախում ներքաղաքական իրավիճակի կայունացումը՝ առաջնային ու օպերատիվ լուծելիք խնդիր»:

Մանրամասները ՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: