չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Ոսկեհատում բացահայտվել է շան նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպք. 32-ամյա տղամարդը խոստովանել է արարքը

Ոսկեհատում բացահայտվել է շան նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպք. 32-ամյա տղամարդը խոստովանել է արարքը

Հոկտեմբերի 5-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակչից հաղորդում էր ստացվել, որ ինչ-որ մեկը կրակել է իր շանը։ 

Համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ համագյուղացու շանը օդաճնշիչ հրացանով կրակել է 32-ամյա երիտասարդը։ Նա ներկայացվել է Վաղարշապատի բաժնի և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը, նաև ներկայացրել է օդաճնշիչ հրացանը։ 

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։

  • Կիսվել: