հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ներդրողները զարմացած են Հայաստանում ինժեներների գիտելիքներով․ Փաշինյան

Ներդրողները զարմացած են Հայաստանում ինժեներների գիտելիքներով․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե հայազգի ներդրողները, որոնք գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, զարմացած են Հայաստանում ինժեներների ունեցած մասնագիտական կարողություններով ու գիտելիքներով:

«Նրանք ասում են, որ Հայաստանի ինժեներները իրենց գիտելիքնեորվ ոչ միայն չեն զիջում, այլ՝ շատ դեպքերում ակնհայտորեն մեծ պոտենցիալ ու առավելություն ունեն, սա մեծացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը», - ասաց նա:

Վարչապետը նշեց, թե ինքն էլ ներդրողներին այլ վիճակագրություն է ասել, որը պետք է ոգևորի նրանց:

«Ես հաճույքով իմացա՝ երբ իրականացրել ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացը, պարզվեց՝ ամենաբարձր միավորները ստացել են մաթեմատիկայի ուսուցիչները, սա շատ հաճելի փաստ է, նշանակում է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացման առումով այն ռազմավարությունը, որ մենք ունենք, մեծ պոտենիցալ կա, մնում է, որ մեր այդ բարձր որակավորում ունեցող ուսուցիչները ավելի բարձր աշխատավարձ ստանան», - ասաց վարչապետը:

  • Կիսվել: