կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Շատ կարևոր է տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին հանդիպում են ամենաբարձր մակարդակով և համաձայնության են գալիս երկարատև խաղաղության պայմանագրի ուղղությամբ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության շուրջ»,-նշել է նա:

  • Կիսվել: