ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին չպետք է մտածենք, աշխարհագրորեն մենք ավելի շատ ՀԱՊԿ-ին ենք մոտ. Օհանյան

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին չպետք է մտածենք, աշխարհագրորեն մենք ավելի շատ ՀԱՊԿ-ին ենք մոտ. Օհանյան

Երանի մի օր արթնանայինք եւ տեսնեինք, որ մեր հայրենիքը մաքրվել է այն մարդկանցից,  որոնք ինքնուրույն չեն գործում եւ մեր շահերից բխող որոշումներ չեն ընդունում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մի օր կարող է արթնանաք ու տեսնենք, որ Ռուսաստանը հեռացել է մեր տարածաշրջանից:

Սեյրան Օհանյանի խոսքով, ՀԱՊԿ-ն է, որ բազմակողմ հարթակով ապահովում է Հայաստանի եւ մյուս երկրների անվտանգությունը. «ՆԱՏՕ-ի հետ մենք այն ժամանակ համագործակցել ենք, որովհետեւ մեր հարեւան երկիրը՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը, լայն շրջանակներում համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ եւ մենք համագործակցել ենք, որ տեղեկատվական համակարգին տիրապետենք»:

Ինչ վերաբերում է դեպի ՆԱՏՕ գնալուն, Սեյրան Օհանյանն ասաց. «ՆԱՏՕ-ի առաջատար ստորաբժանումը, Արեւմուտքի ավանգարդը մեր տարածաշրջանում Թուրքիան է: Մենք այսօր դրա մասին չպետք է մտածենք: Դա նշանակում է չտիրապետել մեր աշխարհագրությանը: Աշխարհագրորեն մենք ավելի շատ ՀԱՊԿ-ին ենք մոտ, քան Արեւմուտքին: Մենք հին պատմամշակութային ավանդույթներ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, հատկապես ՌԴ-ի հետ: Մյուս կողմից մենք գտնվում ենք Արեւմուտքի եւ Արեւելքի հատման կետում եւ կարող ենք նեւ կամուրջ հանդիսանալ նրանց միջեւ»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

  • Կիսվել: