շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հաշմանդամության հիմնահարցերով համաշխարհային գագաթնաժողովին

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հաշմանդամության հիմնահարցերով համաշխարհային գագաթնաժողովին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն առցանց ձևաչափով մասնակցել է Հաշմանդամության հիմնահարցերով համաշխարհային հեղինակավոր գագաթնաժողովին։ Նորվեգիայի և Գանայի կառավարությունների կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

May be an image of 2 people and text that says 'zoom GLOBAL DISABILITY SUMMIT Promoting Equality COVID-19 has affected the lives of most, one way are another, all have been forced deal with its effects The worst side effect COVID-19 has created all over the world even more profound way, the especially.. Persons are disabilities and this has been impacted further. Personally disabilities from multiple areas. The barriers... An exciting education and training and opportunities. which carry the level of benefits and accessing in occlusive.. In this regard the 2000, and'

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման, գնահատված կարիքին համարժեք՝ հասցեական ծառայությունների մատուցման, խտրական դրսևորումների վերացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը։

Նախարարն ընդգծել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ապահովման կարևորությունը, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և զբաղվածության ոլորտներում։

«Հայաստանի կառավարությունը, հավատարիմ լինելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին, իրականացնում է խորքային բարեփոխումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում։

Մասնավորապես՝ անցյալ տարի ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների փաթեթը՝ հիմնված ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքի վրա։ Աշխատանքներ են իրականացվում նաև համայնքահենք փոքր խմբային տների մոդելի ներդրման, անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ»,- նշել է նախարարը։

Ամփոփելով ելույթը՝ նախարարն ընդգծել է բոլոր դերակատարների ջանքերի համատեղման կարևորությունը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի ամբողջական դրսևորմանն ու հասարակական կյանքում վերջիններիս լիարժեք մասնակցության ապահովմանը։

  • Կիսվել: