երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահ Բրենդան Քարի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահ Բրենդան Քարի հետ

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) նախագահ Բրենդան Քարի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում։

  • Կիսվել: