շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախընտրական գործընթացն իր մեջ բավականին լուրջ չարաշահումներ է պարունակում. «ՀայաՔվեն» դիտորդական առաքելություն կիրականացնի

Նախընտրական գործընթացն իր մեջ բավականին լուրջ չարաշահումներ է պարունակում. «ՀայաՔվեն» դիտորդական առաքելություն կիրականացնի

«ՀայաՔվե»-ն դիտորդական առաքելություն է ձևավորել և դիտարկելու է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, ինչպես նաև քվեարկությունը և ձայների հաշվարկը։

«ՀայաՔվե» դիտորդական առաքելության համակարգող Ավետիք Չալաբյանը մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինչպես նախկինում հայտարարել էին, չեն մասնակցելու ընտրություններին և որպես կողմ չեն լինելու, սակայն քանի որ հանրության կողմից մեծ վստահություն են վայելում, փորձելու են անկախ դիտորդական առաքելություն իրականացնել։

«Անցած շաբաթվա ընթացքում ԿԸՀ-ն գրանցեց առաքելությունը և այժմ մեզ միացված են 100-ից ավելի դիտորդներ։ Մենք արդեն սկսել ենք քարոզարշավի մշտադիտարկումը։ Բոլորս էլ արդեն տեսնում ենք, որ նախընտրական գործընթացն իր մեջ բավականին լուրջ չարաշահումներ է պարունակում, մասնավորապես, գործող իշխանությանը ներկայացնող ՔՊ-ի կողմից։ Եվ բնականաբար վճռական ենք տրամադրված, որպեսզի քվեարկության օրը առավելագույն ներկայություն ապահովենք Երևանի բազմաթիվ ընտրատեղամասերում, բոլոր վարչական շրջաններում և կոնկրետ այն ընտրատեղամասերում, որոնք նախկինում խնդրահարույց են եղել՝ տարբեր պատճառներով, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան վստահ լինել, որ իրենց ձայնը տեղ է հասնելու և իրեց ձայնից է կախված, թե Երևանում ինչպիսի իշխանություն կձևավորվի», - ասաց նա։

Չալաբյանը նաև նշեց, որ հասարակության շրջանում տարածված է մի հոռետեսություն, թե միշտ ընտրություններում իշխանություններն են հաղթում. «Ուզում եմ վստահեցնել, որ այդպես չէ։ ՀՀ-ում բազմաթիվ համայնքների ընտրույթուններում հաղթել են ոչ իշխանական ուժեր։ Երևանի ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն, կա բավականին լուրջ մրցակցություն, մենք դա տեսնում ենք»։

Նա հորդորեց քաղաքացիներին սեպտեմբերի 17-ին գնալ ընտրության և իր ձայնը տալ նախընտրած թեկնածուի, կուսակցության օգտին. «Միայն այդ  ճանապարհով մենք կկարողանանք աստիճանաբար ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում, որն այսօր ցավոք հարվածի տակ է գործող իշխանության կողմից և դրանով նաև մեր քաղաքացիների մոտ վստահությունը կամրապնդենք, որ իրենց քվեով է որոշվելու ամեն ինչ։ Դրանով նաև կնախապատրաստվենք ապագայում տեղի ունենալիք համապետական ընտրություններին»։

  • Կիսվել: