ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ազատ չի արձակվի

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ազատ չի արձակվի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատ չի արձակվի։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, մերժեց Աղվան Հովսեփյանին կալանավորելու, ինչպես նաև նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: 

Նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, ձեռնարկատիրական ապօրինի գործունեության, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և խարդախություն կատարելու համար:

  • Կիսվել: