շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նախարարն՝ այն տեղեկությունների մասին, որ 75-ամյա տղամարդուց սարքն անջատել են 35-ամյա տղամարդու կյանքը փրկելու համար

Նախարարն՝ այն տեղեկությունների մասին, որ 75-ամյա տղամարդուց սարքն անջատել են 35-ամյա տղամարդու կյանքը փրկելու համար

Կառավարության նիստից հետո լրագրողներից մեկը Առողջապահության նախպարար Անահիտ Ավանեսյանի հետ զրույցում հայտարարեց, թե տեղեկություններ ունեն, որ հիվանդանոցներից մեկում 75-ամյա տղամարդուց արհեստական շնչառության սարքն անջատվել է, որպեսզի կարողանան փրկել 35 տարեկան տղամարդու կյանքը:

Նախարարն ասաց, որ միանշանակ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի վարակի տարածումն անկանխատեսելի ձևով տեղի չունենա, հիվանդանոցային ռեսուրսներով բավարար բժշկական օգնություն ցուցաբերվի:

Նախարարն ասաց, որ նման դեպք իրեն հայտնի չէ՝ վստահություն հայտնելով, որ նման բան չկա. «Այս պահին ծավալված է 2500 մահճակալ, դրանք ամբողջովին սպասարկում են կորոնավիրուսով վարակված պացիենտներին: Չեմ կարող ասել, թե այս պահին քանի մահճակալ է զբաղեցված, քանի որ դա շարունակական պրոցես է»:

  • Կիսվել: