չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա․ Պապոյանը՝ «Հայաքվեի» մասին

Նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա․ Պապոյանը՝ «Հայաքվեի» մասին

Ինչու՞ խորհրդարանական ընդդիմությունը ուղղակի չի ներկայացնում «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնող» օրենքի նախագիծը։ Հարցը բարձրացնում է ՔՊ-ական Գևորգ Պապոյանն ու մեկնաբանում, թե պատասխանը շատ պարզ է։ Նրա խոսքով՝ նման նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա՝ դրանից բխող հետևանքներով։

«Հետևաբար, խորհրդարանական ընդդիմությունը նոր պատերազմի պատասխանատվությունը իր վրայից փորձում է գցել ժողովրդի վրա։
Իսկ նոր պատերազմը ընդդիմությանը պետք է շատ պարզ պատճառով, միայն այդ դեպքում, Հայաստանի ծանր մարդկային ու տարածքային կորուստների գնով, իրենք կարող են գալ իշխանության, այլ տարբերակ իրենք պարզապես չունեն։ Ուստի, «Հայաքվեն» ունի 1 քաղաքական հետևանք՝ կարձակի Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի հերթական ռազմական ագրեսիան լինի Ադրբեջանի կողմից, 

Նա, ով ստորագրում է այդ թղթի տակ, իր գործողությամբ անուղղակի առիթ է տալիս Ադրբեջանին՝ հայտարարել պատերազմ Հայաստանին և Արցախին», - գրել է Պապոյանը։

  • Կիսվել: