կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Նախագահը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմի հետ քննարկել է ստարտափ էկոհամակարգի զարգացումը

Նախագահը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմի հետ քննարկել է ստարտափ էկոհամակարգի զարգացումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմի հետ:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը տնտեսության տարբեր ոլորտների ու ճյուղերի, այդ թվում՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարների վրա: Հիմնադրամի ներկայացուցիչները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց ծրագրերի ու անելիքների մասին:

  • Կիսվել: