ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախագահը մեդալով պարգևատրելու մասին հրամանագրեր է ստորագրել

Նախագահը մեդալով պարգևատրելու մասին հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արագածոտնի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի Մնոյանին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Զելիմի Թադևոսյանին և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր Արմեն Էդուարդի Թումանյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին հրամանագրեր է ստորագրել։

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի ՄՆՈՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.

Իրավագիտության ոլորտում և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել`

 

Լիլիթ Զելիմի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ

Արմեն Էդուարդի ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:

  • Կիսվել: