Նախագահը ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակել
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Խաչատրյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Հրամանագրում ասվում է․
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ):



