կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախագահը բարձր է գնահատում տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Լիտվայի շարունակական ջանքերը

Նախագահը բարձր է գնահատում տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Լիտվայի շարունակական ջանքերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում:

Բարձր ենք գնահատում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխում¬ների գործընթացին և տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Լիտվայի շարունակական ջանքերը:

Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա գարնանը Լիտվա կատարած այցի շրջանակներում կայացած մեր հանդիպումը և կառուցողական երկխոսությունը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-լիտվական օրակարգը կհարստացնենք նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

  • Կիսվել: