երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նախագահն ընդունել է Արման Թաթոյանին

Նախագահն ընդունել է Արման Թաթոյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր գրասենյակի ընթացիկ գործունեությունը: Այդ համատեքստում Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ Ազգային ժողով են ներկայացվել «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, որոնք կքննարկվեն առաջիկայում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցների հետ Հայաստանի ՄԻՊ գրասենյակի համագործակցությանը:

  • Կիսվել: