երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նախագահի հանձնարարությամբ աջակցություն է ցուցաբերվել բնական աղետից տուժած գյումրեցի ընտանիքներին (տեսանյութ)

Նախագահի հանձնարարությամբ աջակցություն է ցուցաբերվել բնական աղետից տուժած գյումրեցի ընտանիքներին (տեսանյութ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ աջակցություն է ցուցաբերվել բնական աղետից տուժած գյումրեցի ընտանիքներին։

Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս աշխատանքային այցով Գյումրիում էր' ծանոթանալու հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքներին և քննարկելու առաջացած խնդիրներն ու դրանք լուծելու հնարավորությունները։

Նախագահը հանդիպել էր բնական աղետից առանձնապես տուժած ընտանիքների հետ, անմիջապես նրանցից տեղեկացել վնասների մասին:

Արմեն Սարգսյանն ասել էր, որ նման բարդ իրավիճակում հայտնված որևէ մեկն անտեսված չպետք է լինի և Էական է, որ մարդիկ զգան և իմանան, որ ուշադրության կենտրոնում են:

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի կողմից տուժած ընտանիքներին տրամադրվել է որոշակի աջակցություն:

Մասնավորապես, նրանց համար ձեռք է բերվել կենցաղային տեխնիկա, որը նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները նախագահի՝ Գյումրի այցի հենց հաջորդ օրը հանձնել են հասցեատերերին:

  • Կիսվել: