շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նախագահի աշխատակազմի պարզաբանումը ընտրատեղամասում կայանված պետհամարանիշով մեքենայի լուրի մասին

Նախագահի աշխատակազմի պարզաբանումը ընտրատեղամասում կայանված պետհամարանիշով մեքենայի լուրի մասին

Տելեգրանյան ալիքներից մեկն այսօր հայտնել էր, որ 4/15 տեղամասի դիմաց վաղ առավոտից նախագահի աշխատակազմի պետհամարանիշով մեքենա է կայանված, որն ուղղորդում է ընտրողերին՝ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։

Տեղադրված էր նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է մեքենայի պետհամարանիշը։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը կեղծիք համարեցին՝ հայտնելով, որ նախագահի աշխատակազմում նման մակնիշի եւ պետհամարանիշներով ավտոմեքենա պարզապես չկա:



  • Կիսվել: