կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նախագահ Էրդողանը հայերի դեմ ուղղված ատելության լեզվով է խոսում. Փայլան

Նախագահ Էրդողանը հայերի դեմ ուղղված ատելության լեզվով է խոսում. Փայլան

Ֆրանսիական France 24-ը ԼՂ հակամարտության թեմայով զրուցել է Թուրքիայում բնակվող և գործող հայերի հետ:

Տեղի հայկական պատմական համայնքի ներկայացուցիչ,  ատամնաբույժ Թաթյոս Բեբեքը հեռուստաընկերության հետ զրույցում ասել է. ՛՛Մենք վախենում ենք, քանի որ Թուրքիայում փոքրամասնությունները երկրորդ կարգի քաղաքացիներ են համարվում՛՛:

France 24-ը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու Հրանտ Դինքի սպանությանը: Թեմայի շրջանակներում թղթակիցները զրուցել են «Ակօս»-ի ներկայիս գլխավոր խմբագիր Երվանդ Տանձիկյանի հետ, որն էլ ասել է, որ հայերը մշտապես թիրախավորված են Թուրքիայում:

Իսկ Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանն էլ հեռուստաընկերության թղթակիցների հետ զրույցում ասել է. ՛՛Նախագահ Էրդողանն ինքն է ատելության լեզվով խոսում՝ ուղղված հայերի դեմ՛՛:

 

  • Կիսվել: