շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նրա անձնական ներդրման համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Նախագահն ընդգծել է, որ հայ-բուլղարական հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացման մեծ ներուժ ունեն, և վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն ընդլայնվել:

 

Դեսպանը խաղաղություն է մաղթել մեր երկրին ու ժողովրդին և նշել, որ հեռանում է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին ջերմ հիշողություններով:

  • Կիսվել: