շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: 

Քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, կողմ է քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարող է երկշաբաթյա ժամկետում առաջադրել հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու: Եթե չի առաջադրում, ապա քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը:

  • Կիսվել: