կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում հատուկ կարգավիճակ տալ սահմանապահ համայնքներին:

«Մենք ունենք 36-37 համայնք, որոնք ստացել են սահմանապահ համայնքի կարգավիճակ, քննարկենք, գուցե այդ համայնքների համար մեկ միլիոնի շեմը հանվի, քանի որ սահմանին թշնամին է, և, եթե որևէ մեկը ցանկանում է սահմանապահ համայնքներում, որոնք պահում են մեր թիկունքը, անանուն նվիրատվություն անել, այդ հնարավորությունը այդ մարդկանց համար տրվի»,- ասաց Զոհրաբյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված  օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը:

  • Կիսվել: