չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կկարգավորվեն ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու ընթացքում շահառուներին հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացում ծագած խնդիրները

Կկարգավորվեն ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու ընթացքում շահառուներին հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացում ծագած խնդիրները

Կառավարության որոշմամբ, լրացումներ և փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի n 842-լ որոշման մեջ:

Նախագծով կարգավորվում են ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն դիմած շահառուներին հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացում ծագած խնդիրները։ Նախագծի հիմնական նպատակն է վերանայել ծրագրի այն պայմանները, որոնց առկայությունը հանգեցնում է գործընկեր կազմակերպությունների կողմից լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պահանջի կիրառման, ինչպես նաև հստակեցնել Ծրագրում կիրառված որոշ ձևակերպումները։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել Ծրագրում կիրառված որոշ ձևակերպումներն ու բարելավել Ծրագրի իրականացման պայմանները։

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի անխոչընդոտ իրականացնել ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։

  • Կիսվել: