ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նա չի կարող երկար թաքնվել Մոսկվայի արվարձաններում. Ալեն Սիմոնյանը՝ Միքայել Մինասյանի մասին

Նա չի կարող երկար թաքնվել Մոսկվայի արվարձաններում. Ալեն Սիմոնյանը՝ Միքայել Մինասյանի մասին

Հայաստանի նախկին դեսպանն իր տեսաուղերձում ընդունեց, որ ինքը պարտավորություն ունի ՀՀ-ի հանդեպ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ շուտով շատ հարցերի հանգամանալից պատասխաններ կտրվեն: 

«Նա չի կարող երկար թաքնվել Մոսկվայի արվարձաններում, ինչ-որ նկուղում, և դա, ի դեպ, բոլորին է վերաբերում. հերթով պատասխան են տալու: Թավիշն այդ իմաստով ավարտված է: Ի պատասխան իշխանության գործողությունների՝ որոշ շրջանակների մոտ սրացումներ են տեղի ունենում, և մենք շուտով ականատես կլինենք հետաքրքիր զարգացումների»,- ասաց Ա.Սիմոնյանը:

  • Կիսվել: