Մտադիր ենք ՀՀ հետ նախապատրաստելու ռազմավարական գործընկերություն. Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ ռազմավարական համաձայնագիր կնքելու մասին
Իմ գործընկեր Արարատի հետ մտադիր ենք նախապատրաստելու ռազմավարական գործընկերություն, որն ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսիսն հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ռազմավարական գործընկերության պայմանագիր կկնքվի Ֆրանսիայի և Հայաստանի միջև:
«Մեր երկու երկրների և մեր ժողովուրդների միջև հարաբերություններն արդեն իսկ մեծապես ռազմավարական են, հաշվի առնելով բոլոր այն համագործակցությունները, որոնք առկա են»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Նույն հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ իրենք արդեն թվարկեցին բազմաթիվ գործիքներ, ուղղություններ, որոնք կարելի է ասել՝ չունեն երկրներ, որոնք ունեն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ:
«Հարցը կընդունենք որպես ՀՀ քաղաքացիների կողմի տրվող ուղիղ հանձարարկան և ինչպես արդեն ասվեց՝ կաշխատենք այն ուղղությամբ, որ այդ խորը համագործակցությանը նաև փաստաթղթային ձևակերպմամբ ճիշտ անուններ և որակավորումներ տրվի»,- նշեց նա: