ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մշտապես ունեցել եմ հավատ ու մշտապես եմ ղեկավարվել այդ կանոններով. Արթուր Դավթյանը` Հիսուսի բարդույթի մասին

Մշտապես ունեցել եմ հավատ ու մշտապես եմ ղեկավարվել այդ կանոններով. Արթուր Դավթյանը` Հիսուսի բարդույթի մասին

Չեմ ուզի բարձրագոչ հնչի, բայց մշտապես ունեցել եմ հավատ, որ մշտապես եմ ղեկավարվել այդ կանոններով: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով վարչապետի` Հիսուսի բարդույթով աշխատելու մասին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնյաների մասին խոսելիս` նման միտք է հնչեցրել «Եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի, այսինքն` տիրողի բարդույթ և մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի` իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի, կներեք այդպիսի ձևակերպման համար, Հիսուսի բարդույթով, որպեսզի յուրաքանչուր պաշտոնյա հասկանա, որ ինքը ծառա է և տեր է միաժամանակ»:

  • Կիսվել: