ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այդ մասին հայտնում են ՀՔՇ-ից։
 
Կատարվում է նախաքննություն: 
 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

  • Կիսվել: