շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել՝ Աջապահյանին ազատ արձակելու հարցով

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել՝ Աջապահյանին ազատ արձակելու հարցով

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել այն բանից հետո, երբ իմացել են, որ Հայաստանում դատավարության ժամանակ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը մեղավոր է ճանաչվել իշխանությունը զավթելու կոչեր անելու համար, տեղեկացնում է SHOT-ը:

Նշվում է, որ հավաքվածները ձեռքներին պահել էին «Եկեղեցին հոգի է, այլ ոչ թե ընդդիմություն», «Ձեռքերը հեռու սրբությունից» և այլ գրությամբ պաստառներ։ Նրանց մի մասը Հայաստանի դրոշներով է եղել։ Ցուցարարները Հայաստանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել Աջապահյանին։

Հիշեցնենք, որ դատարանը երեկ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին մեղավոր է ճանաչել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեջ։ Նա այժմ կալանքի տակ է։ Նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

  • Կիսվել: