կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոսկվայի մետրոյում զոհվել է ռուսաստանցի խոշոր գործարար Վալերի Բաղդասարովը

Մոսկվայի մետրոյում զոհվել է ռուսաստանցի խոշոր գործարար Վալերի Բաղդասարովը

Մոսկվայի մետրոյում զոհվել է ռուսաստանցի խոշոր գործարար, միլիոնատեր, «Ալսիկո» ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովը: Դա տեղի է ունեցել դեռ մարտի 21-ին, սակայն մահացածի ինքնությունը հաջողվել է պարզել միայն այսօր ։

Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի «Դմիտրովսկայա» կայարանում։ 72-ամյա գործարարը գնացքի ժամանման պահին հայտնվել է ռելսերի վրա: Մեքենավարը արտակարգ արգելակում է կիրառել, սակայն տղամարդուն փրկել չի հաջողվել։ Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ նրա մոտ եղել է մահվանից առաջ գրություն, սակայն դրա բովանդակությունը չի հրապարակվում:

«Երբ արտակարգ ծառայություններին հաջողվել է դուրս գալ, նրանք հայտնաբերել են մահացած 72-ամյա գործարար Վալերի Բաղդասարովի մարմինը։ Տղամարդուն բառացիորեն կտրել են գնացքի անիվներով։ Նման հանգամանքներում գոյատևելու շանս նա չուներ», - «Կոմսոմոլսկայա պրավդան» մեջբերում է իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքը։ Թե ինչու է գործարարը իջել մետրո  եւ ինչ հանգամանքներում է իջել ռելսերի վրա, պարզում է հետաքննությունը:

Բաղդասարովի ստեղծած «Ալսիկոյի» մեջ մտնող ընկերություններն արտադրում են թունաքիմիկատների և պարարտանյութերի ամբողջական տեսականի, որոնք վաճառվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև արտահանվում են ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: